Պայթյունի հետեւանքով ութ մարդ է զոհվել

Պայթյունի հետեւանքով ութ մարդ է զոհվել

Առնվազն ութ մարդ է զոհվել Քենիայի՝ Սոմալիի հետ սահմանակից Վաջիր շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։ Զոհվածները եղել են ոստիկաններ։ Եւս հինգ ոստիկան էլ ստացել են տարբեր ծանրության վիրավորումներ։ Reuters լրատվական գործակալությունն էլ փոխանցել է, որ ոստիկանական մեքենան պայթել է ճանապարհամերձ ականի վրա։