Սմբատ Գոգյանը պատասխանում է Արայիկ Հարությունյանին

Սմբատ Գոգյանը պատասխանում է Արայիկ Հարությունյանին

Քիչ առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, վերնագրելով այն․ «Սա ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին»։    

Ա․ Հարությունյանն իր գրառման մեջ մասնավորապես անդրադարձել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, եւ որ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ նրան հովանավորում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը․ «Եթե կպարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության»։

Սմբատ Գոգյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում նախարարի հայտարարությունը եւ պատրա՞ստ է իրավապահ մարմիններին փաստեր ներկայացնել․ «Հետաքրքիր ձեւակերպում է արել, բայց կարծում եմ 10 օր ուշացած է»։ Պատրա՞ստ է վերահաստատել իր խոսքերը․ «Ես փաստեր ունեմ, բարձրաձայնել եմ դրանց մասին եւ բնականաբար պատասխանատվության մակարդակը գիտակցել եմ։ Եվ բացի իմ ասածից, այլ փաստ այս 10 օրվա մեջ չի հնչել»,-ասաց Գոգյանն ու ընդգծեց, որ պատրաստ է իր բոլոր փաստերը իրավապահ մարմիններին ներկայացնել․ «ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է պատրաստ լինի իրավապահների հետ համագործակցելու»։