Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է իր հրաժարականի մասին։
Միաժամանակ, ըստ նրա, ինքը կկատարի իր պարտավորությունները մինչև նոր վարչապետի նշանակումը։

Վերջին օրերին Մեծ Բրիտանիայում կառավարական ճգնաժամ է բռնկվել. երկու օրվա ընթացքում ավելի քան 50 մարդ լքել է իրենց պաշտոնները, այդ թվում՝ առանցքային գերատեսչությունների ղեկավարներ։ Նրանք անվստահություն հայտնեցին Ջոնսոնին և անհամաձայնություն հայտնեցին նրա առաջնորդության մեթոդների հետ։