Մանվել Գրիգորյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

Մանվել Գրիգորյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

Քիչ առաջ Hraparak.am-ը տեղեկացավ, որ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին, որը գտնվում է կալանքի տակ, տեղափոխել են հիվանդանոց։ Մեզ ասացին, որ նրա առողջական վիճակը դարձյալ սրվել է, ուշագնացություն է եղել, և այսօր անհապաղ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ 

Փորձեցինք լուրը ճշտել «Նաիրի» ԲԿ-ից, սակայն հիվանդանոցի ընդունարանից մեզ ասացին, որ հիվանդների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել չեն կարող։