Այս պետությունները կարող են կործանվել՝ կլիմայի գլոբալ տաքացման հետեւանքով

Այս պետությունները կարող են կործանվել՝ կլիմայի գլոբալ տաքացման հետեւանքով

Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել այն բանին, որ մի քանի կղզի պետություններ Խաղաղ օվկիանոսում հնարավոր է կործանվեն։ Այս մասին հայտարարել են Օդրերեւութաբանության համաշխարհային կազմակերպության մասնագետները։ Նրանք մասնավորապես վերլուծել են կլիմայական փոփոխությունների ազդեցությունը Հարավ-Արեւելյան Ասիայի եւ Օվկիանիայի երկրների վրա։ Սա առաջին նման կանխատեսումն է, որն անում են ՕՀԿ կողմից։

Գիտնականները նշել են, որ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան մասում ջրի ջերմությունը բարձրանում է երեք անգամ ավելի արագ, քան մոլորակի մնացյալ ջրային տարածքներում։ Եթե ջրի միջին ջերմաստիճանը գերազանցի նախաինդուստրիալ ջերմաստիճանին 2 աստիճանով, ապա դա կփոխի  Խաղաղ օվկիանոսում պլանկտոնի և ձկների միգրացիայի ձևերը: Սա լուրջ ազդեցություն կարող է ունենալ խաղաղ օվկիանոսյան կղզիների համար, որտեղ ձկնորսությունը հիմնական սննդակարգն է եւ որպես արդյունագործություն՝ եկամտի հիմնական աղբյուրը։ Օրինակ՝ փորձագետների հաշվարկներով՝ 1990 թվականից ի վեր 28 տարվա ընթացքում Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Վանուատու կղզի երկրում ձկան արտադրության ծավալը նվազել է 75%-ով։

Առաջիկա հինգ տարում, ՕՀԿ-ի փորձագետները զգուշացնում են, որ Անդերի և Հիմալայների միջև գտնվող վերջին արևադարձային սառցադաշտը կարող է անհետանալ: Այն գտնվում է Ինդոնեզիայի Ջայա լեռան վրա։