Նոր լաբորատոր սարքավորումներ՝ ավագ դպրոցներին.նախարար

Նոր լաբորատոր սարքավորումներ՝ ավագ դպրոցներին.նախարար
Արայիկ Հարությունյան

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսում ենք 100 ավագ դպրոցի տրամադրել շուրջ 300 լաբորատոր սարքավորումներ, որոնք մեր սաների համար առավել հետաքրքիր ու արդյունավետ կդարձնեն ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության և կենսաբանության դասաժամերը։

Կրթական գործընթացի արդյունքում մեր երեխաների շրջանում քննադատական մտածողության, վերլուծական ու ստեղծագործական հմտությունների զարգացումը նախատեսվում է կառավարության ծրագրով, և համապատասխան կրթական միջավայրի ձևավորումը այդ նպատակին հասնելու ուղիներից մեկն է լինելու» ։