Թեհրանում ՀՀ դեսպանությունը ցավակցել է երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Թեհրանում ՀՀ դեսպանությունը ցավակցել է երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Թեհրանում Հայաստանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Հիշեցնենք՝ նախօրեին 5.9 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, տուժել է 816 մարդ, երեք մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը: