Լոնդոնում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի

Լոնդոնում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի

Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին զուգահեռ, ընթանում են նաեւ բողոքի բազմամարդ ակցիաներ, որոնք ուղղված են ինչպես ՆԱՏՕ-ի դեմ, այնպես էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ով այցելել է Մեծ Բրիտանիա։

Բրիտանացի ցուցարարները դաշինքին եւ Դոնալդ Թրամփին մեղադրել են Մերձավոր Արեւելքում եւ Լատինական Ամերիկայում ագրեսիա գործադրելու մեջ։ «ՆԱՏՕ, ձեռքերդ հեռու Պաղեստինից», «Ձեռքերդ հեռու Կուբայից» եւ այլ կարգախոսներով պլակատներով ցուցարարները հավաքվել են Բուքինգհեմյան պալատի եւ Տրաֆալգար հրապարակի մոտ։ Ակցիաների ընթացքում բերման ենթարկվածներ չկան։