Կառավարությունը հավանություն տվեց 10 000 000 եվրո գումարի չափով ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն տվեց 10 000 000 եվրո գումարի չափով ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 000 000 եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի  նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով արդի ոռոգման զարգացումը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի կոնսոլիդացիայի, խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները: Այն ուղղված է դեպի Արարատի և Արմավիրի մարզեր, որոնք, ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք, հնարավորություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման համար նշանակալի լծակներ բերելու:

Ծրագիրը բաղկացած է 4 400 000 եվրո կազմող՝ Տեխնիկական աջակցության բաղադրիչից և 5 600 000 եվրո կազմող՝ Ներդրումային դրամաշնորհի բաղադրիչից։