Ասում են` դժբախտությունը լավ դպրոց է, գուցե,  բայց երջանկությունը լավագույն համալսարանն է

Ասում են` դժբախտությունը լավ դպրոց է, գուցե,  բայց երջանկությունը լավագույն համալսարանն է

Այսօր Երջանկության միջազգային օրն է: hraparak.am-ը ներկայացնում է ասույթներ երջանկության մասին:

Կարծել, թե մեկ ուրիշը կարող է քեզ երջանիկ կամ դժբախտ դարձնել, պարզապես ծիծաղելի է:
Բուդդա

Դեպի երջանկություն միայն մի ուղի կա`հաղթահարել անհանգստությունը, թե մենք ի վիճակի չենք ինչ-որ բան փոխելու:
Էպիկտետ

Սովորաբար երջանկությունն այցելում է երջանիկ մարդուն, դժբախտությունը` դժբախտին:
Ֆրանսուա դը Լարոշֆուկո

Երջանկությունը միայն ներկայում ապրելու մեջ է:
Պյութագորաս

Երջանիկ ապրելու համար պետք է հավատալ երջանկության հնարավորությանը:
Լև Տոլստոյ

Երջանկության իրական արժեքը գիտակցում են միայն այն ժամանակ, երբ այն արդեն գոյություն չունի:
Դանիել Զանդերս

Երջանի՛կ եղեք: Դա իմաստուն լինելու միջոցներից մեկն է:
Գաբրիել Քոլեթ

Յուրաքանչյուրը վազում է երջանկության հետևից` չնկատելով, որ այն քայլում է իրեն համընթաց:
Բերտոլդ Բրեխտ

Սիրված լինելը հարուստ լինելուց առավել է, քանի որ սիրված լինել նշանակում է երջանիկ լինել:
Կլոդ Թիլե

Կյանքում մեծագույն երջանկություն է, երբ մեզ սիրում են, սիրում են այն բանի համար, որ մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք, կամ սիրում են անկախ նրանից, թե մենք ինչպիսին ենք:
Վիկտոր Հյուգո

Փող, ժամանակ…երջանիկ է նա, ով չի հաշվում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:
Ալեքսեյ Իվանով

Ասում են` դժբախտությունը լավ դպրոց է, գուցե: Բայց երջանկությունը լավագույն համալսարանն է:
Ալեքսանդր Պուշկին

Գործողությունները միշտ չեն բերում երջանկություն, սակայն չի լինում երջանկություն` առանց գործողությունների:
Բենջամին Դիզրաելի

Արե՛ք այն, ինչը ձեզ երջանիկ է դարձնում:
Օշո

Երջանկության համար կա՛մ պետք է նվազեցնել ցանկությունները, կա՛մ մեծացնել միջոցները:
Բենջամին Ֆրանկլին

Կյանքում միակ երջանկությունը անընդհատ առաջ շարժվելու ձգտումն է:
Էմիլ Զոլյա

Եթե ցանկանում եք, որ կյանքը ժպտա ձեզ, նախ նվիրեք նրան ձեր լավ տրամադրությունը:
Բենեդիկտ Սպինոզա

Մարդուն երջանիկ դարձնելու խնդիրը չէր մտնում աշխարհի ստեղծման պլաններում:
Զիգմունդ Ֆրեյդ

Մենք տիրապետում ենք միայն այն երջանկությանը, որն ի վիճակի ենք հասկանալու:
Մորիս Մեթերլինք

Առողջ աղքատը հիվանդ թագավորից երջանիկ է:
Արթուր Շոպենհաուեր

Յուրաքանչյուրն իր երջանկության դարբինն է:
Սալյուստիյ Գայ Սալյուստիյ Կրիսպ

Ես ծնվել եմ, և դա այն ամենն է, ինչ պետք է երջանիկ լինելու համար:
Ալբերտ Էյնշտեյն

Ես երջանիկ ու գոհ եմ, քանի որ այդպես եմ կարծում:
Ալեն Ռենե Լեսաժ

Ես երջանիկ եմ, քանի որ ժամանակ չունեմ մտածելու, որ  երջանիկ չեմ:
Բերնարդ Շոու

Մի՛ վազիր երջանկության հետևից, այն միշտ քո ներսում է:
Պյութագորաս

Երջանկությունն այն չէ, որ միշտ անես, ինչ ցանկանում ես, այլ այն է, երբ միշտ ցանկանաս այն, ինչ անում ես:
Լև Տոլստոյ

Երջանկությունը երջանկության մեջ չէ, այլ այն ձեռք բերելու մեջ է:
Ֆեոդոր Դոստոևսկի

Պարտադիր չէ ապրել, բայց պարտադիր է երջանիկ ապրել:
Ժյուլ Ռենար

Երջանկության ու ներդաշնակության նշաններից է որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու պահանջմունքի իսպառ բացակայությունը:
Նելսոն Մանդելա

Թարգմանությունը` hraparak.am