Ինդոնեզիայում հայտնաբերել են հսկա մեղու, որին համարել էին վերացած

Ինդոնեզիայում հայտնաբերել են հսկա մեղու, որին համարել էին վերացած

Ինդոնեզիայում հայտնաբերվել է Վոլեսի հսկա մեղու Megachile pluto տեսակի մեղու, որին համարում էին վերացած արդեն 38 տարի։ Այս մասին գրում է The Guardian-ը, հավելելով, որ մեղուն հայտնաբերվել է Ինդոնեզիայի Մուլուքյան կղզիների հյուսիսում։ Հյուսիսամերիկացի եւ ավստրալացի գիտնականները մեղվի էգ առանձնյակին հայտնաբերել են մեղվաբնում, ավելի քան երկու մետր բարձրության ծառի վրա։ Հիշեցնենք, որ այս մեղվատեսակը հայտնաբերել է Ալֆրեդ Վոլեսը 1858 թվականին։ 1981-ին այն նկատվել է ամերիկացի գիտնական Ադամ Մասերուի կողմից։ The Guardian-ը նշում է, որ այս մեղվատեսակների գոյությունը վտանգված է, անտառահատումների պատճառով, որոնք հանդիսանում են կենսամիջավայր նրանց համար։