Հավակնորդների մրցաշարը ևս դադարեցվեց

Հավակնորդների մրցաշարը ևս դադարեցվեց

ՖԻԴԵ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անորոշ ժամանակով դադարեցվել է։

Նշենք,որ մրցաշարի 7-րդ տուրից հետո 4.5-ական միավորով առաջատար են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը և ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին։

Մրցաշարի հաղթողը  պետք է մրցեր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ՝ համաշխարհային թագի համար։