ԵՊՀ ռեկտորի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ է տեսնում

ԵՊՀ ռեկտորի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ է տեսնում

Երեկ կառավարության արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ռեկտորների հարցին, նշեց, որ ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի եւ այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն:

Այսօր ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով այդ հարցին, նշեց, որ բոլորը գիտեն այդ ռեկտորների մասին։ Խոսքը ԵՊՀ ռեկտորի մասի՞ն է․ «Այն արաձագանքներից որ եղան մամուլում շատ հստակ մատնանշվեց, թե ում մասին է խոսքը»,-ասաց նա։ Թե ինչպես է ԵՊՀ ռեկտորի պաշտոնանակությունը պատկերացնում, հատկապես որ Արամ Սիմոնյանը չի պատրաստվում հրաժարական տալ, նախարարը կարծում է, որ հենց ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պետք է նման հարցերը լուծի։ Բայցեւայնպես խորհուրդը հրավիրված նիստում դեմ չքվեարկեց ռեկտորի պաշտոնանկությանը․ «Այն դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կարծում եմ կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե այդ գործընթացները կշարունակի քննարկել»։ Այն, որ խորհուրդը գուցե պարզապես չկարողացավ հիմնավորել, թե ինչո՞ւ պետք է պաշտոնանակ արվի Արամ Սիմոնյանը, նախարարն ասաց․ «Չեմ կարծում, պարզապես որոշ տեխնիկական խնդիրներ կային»։  Նա ընդգծեց, որ Արամ Սիմոնյանի պաշտոնավարման հետ կապված իր կարծիքն արդեն հայտնել է եւ ԵՊՀ ռեկտորի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ է տեսնում․ «ԵՊՀ ներկայիս վիճակը տեսեք եւ կպատկերացնեք թե ուր է գնում ԵՊՀ-ն, ասենք ինքը ունեցել է ռազմավարական պլան, բայց այս իրադարձություններից դրդված ինչ որ բարեփոխումների խմբեր է ստեղծում, ինչը ենթադրում է, որ այն ռազմավարական պլանը, որ ունեցել է՝ տարել է ուղղակի հետընթացի»։