Նպաստ կստանան այն հղի կանայք, որոնք կույս են

Նպաստ կստանան այն հղի կանայք, որոնք կույս են

Ըստ կառավարության ընդունած որոշման՝ միանվագ նպաստ կստանան այն հղի կանայք, որոնք հղիացել են առաջին իսկ փորձից, չունեն հարուստ սիրեկան (նույնիսկ մտքում), որոնք հղի ժամանակ ավելի հմայիչ են, քան մինչև հղիությունը, որոնք կարողանում են սուրճը համեղ պատրաստել և դա անկողնում մատուցել այնպես, որ ոչ մի կաթիլ չթափվի, որոնք ապրում են իրենց սկեսուր-սկեսրայրի հետ և նրանց մամա/պապա են ասում, որոնց ամուսինները կյաժ են, չախկալ աչքերով, բարձրահասակ, ունեն առանձնապես ոչ ընդգծված ընդդիմադիր հայացքներ, քշում են 5000 դոլարից ոչ թանկ մեքենա, ընդ որում՝ մեքենան պետք է ունենա 2.0 լիտրից ոչ ավելի ծավալով շարժիչ, լինի գազով, նույնիսկ, եթե բենզինն էժանացել է, և այդ ամուսինը աշխատանքից պետք է ազատված լինի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, մինչև ժամը 16։45 րոպեն, դրանից ուշ եղավ՝ զրկվում են նպաստից։

Հ․Գ․ Միանգամից գրեիք՝ նպաստ կստանան այն հղի կանայք, որոնք կույս են։