ՀՔԾ-ին չի հետաքրքրել, որ Բաբլոյանը վիրահատության է

ՀՔԾ-ին չի հետաքրքրել, որ Բաբլոյանը վիրահատության է

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին վիրահատության ժամանակ են կանչել ՀՔԾ և նշել, որ անպայման պետք է վերադառնա։ Այս մասին այսօր հայտարարեց Բաբլոյանը․

«Քանի որ քննություն է գնում, մենք իրավունք չունենք որևէ բանի մասին խոսել։ Մի բան կարող եմ ասել, որ ես ամեն ինչ արել եմ օրենքի և Սահմանադրության համաձայն։ Երկրորդը, իհaրկե, մի քիչ նեղված եմ իրավապահ մարմիններից, որովհետև դա չուներ որևէ հրատապություն, և բազմիցս բացատրեցի, որ 20 տարի պատրաստվել ենք այս վիրահատությանը , նրանք ասացին, որ անհապաղ պետք է մոտենանք։ Ես չուզեցա, որ հասարակությունը կարծի, որ ես խուսափում եմ, անձամբ այցելեցի, ինձ փոխարինեցին իմ գործընկերները, ամեն բան կազմակերպվում էր, ամեն բան լավ է անցել, ես վերադարձա վիրահատության»: