Ճապոնիայի պետական պարտքը ռեկորդային ցուցանիշի է հասել

Ճապոնիայի պետական պարտքը հասել է 1 317.64 տրիլիոն յենի։ Սա այդ երկրի պատմության մեջ պետական պարտքի ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի Ֆինանսների նախարարությունը։ Տարեկան պետական պարտքն աճել է 31,8 տրիլիոն յենով։
Ամերիկյան դոլարի արտահայտությամբ աճը կազմում է 205 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր պետական պարտքը՝ 8,7 տրիլիոն դոլար։ Ճապոնական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, առաջիկայում հնարավոր չի լինի պետական պարտքը նվազեցնել, քանի որ այն ՀՆԱ-ին գերազանցում է երկու անգամ։
Կարծիքներ