Լրագրային շանսոն

Լրագրային շանսոն

Աղվան Վարդանյան- Նիկոլ Փաշինյան

-Վայ, Նիկոլ ջան տես, բակն ու դուռը լի,
Ինչքան ոստիկան ու զորք է գալի…
-Ոստիկաններ չեն, պարոն Վարդանյան,
Ոչ էլ զորք է դա, այլ՝ աղավնիներ՝
Կամուֆկլյաժ հագած ու բերետներով,
Որ ասես կանաչ մարդուկներ լինեն… 

Ալեն Սիմոնյան 
 Յոթ երգ գիտի, յոթն էլ՝ անվտանգության ծառայողների մասին:

Շիշ բռնող
… Բա թող բռներ, ինչո՞ւ չբռնեց:

Սեյրան Օհանյան և Արծվիկ Մինասյան
ԱԺ ղեկավարությունը պարտավոր է Սեյրան Օհանյանին փոխհատուցել կոտրված ակնոցի, իսկ Արծվիկ Մինասյանին՝ պատռված վերնաշապիկի համար: Խնդիրը բարդ է այնքանով, որ առաջինը ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է, իսկ երկրորդը՝ քարտուղարը:

Խաչատուր Սուքիասյան
ՔՊ խմբակցության ոչ պաշտոնական ղեկավար, որին Ալեն Սիմոնյանն ամեն անգամ խնդրում է լռել:

Աննա Մկրտչյան
Պատիվ ունեցող «ասոբիյ վրեդնի» պատգամավոր, որի պատճառով Նիկոլի կառավարությանն ու ՔՊ խմբակցությանն անվճար կաթ ու մածուն կտան…

Արթուր Վանեցյան
Մի քիչ նոստալգիկ բաներ ունի, բայց ոչինչ, շուտով կանցնի…

Կառավարության ծրագրի քննարկումներին հետեւում էր Էդիկ Անդրեասյանը