Ինչու՞ էին ասում, որ «Նիկոլը Միշիկի մարդն է»

Ինչու՞ էին ասում, որ «Նիկոլը Միշիկի մարդն է»

 «Հայկական ժամանակը», ժամանակին շատ էր խոսվում, որ ֆինանսավորվում է Միքայել Մինասյանի կողմից։ Այդ առումով Վատիկանի նախկին դեսպանի ասածը մեզ համար  նորություն չէր, բայց թե ինչու էր Միքայել Մինասյանը ֆինանսավորում, ոչ մեկս չգիտեինք։  Գուցե դա էր պատճառը,  որ մարդիկ խոսում էին, ու մինչև հիմա էլ կա այդ կարծիքը, որ  «Նիկոլը Միշիկի մարդն է»։ Բնական է, որ այդպես մտածեին՝  թերթը ֆինանսավորվում էր Միքայելի կողմից։ Վերջը բացվեց գաղտնիքը, թե ինչու էին այդպես ասում։  Անսպասելի ու անկեղծ բացահայտում էր Միքայել Մինասյանի կողմից թերթը ֆինանսավորելու գաղտնիքը։ Շատ նուրբ թեմա է, երեխայի հետ կապված, կարծում եմ Վատիկանի նախկին դեսպանի համար էլ  ծանր էր դա խոստովանելը, բայց զրուցեց անկեղծ․

«Երբ իմ աղջիկը՝ Մարիամը, փոքր էր՝ 2-3 տարեկան, մենք  սրճարանում ծնունդ էինք անում: Եվ ՀԺ-ում (Նիկոլ Փաշինյանի թերթն էր) լույս տեսավ մի հոդված, որ իբր իմ աղջիկը ձեռքին կրում էր ադամանդե շղթա, և ամենակարևորը՝ սոսկան ոսկուց էր և ադամանդակուռ: Հաջորդ օրն իմ կյանքում հայտնվեց Նիկոլ Փաշինյանի մտերիմ գործընկեր ՀԺ-ի անդամ, այսօր ԱԺ պատգամավոր Հայկ Գեւորգյանը: Նա դաստիարակված ժպիտով ասաց, որ եթե չես ուզում, որ երեխայի մասին այդպիսի բաներ գրվի, «մի քիչ տենց բան անենք»: Ես ուզում եմ ամոթով խոստովանել, որ ես՝ որպեսզի ընտանիքս թողնեն այդ սրբապիղծները, գնացի գործարքի եւ պայմանավորվեցի, որ իրենց ամսական չվաճառված թերթերը սխեմայի միջոցով կֆինանսավորենք, որ իրենք չունենան թերթի վերադարձ: Որովհետեւ ՀԺ-ն չէր վաճառվում:

Ես իմ կյանքում մեկ անգամ եմ ենթարկվել շանտաժի, ինչը սխալ եմ համարում, որովհետև ես դա արել եմ իմ ընտանիքի հոգեբանական տեռորիստին: Բայց դրանից հետո ես չեմ գնացել և չեմ գնալու շանտաժի: Ես տարիներով այդ սխեմայով ֆինանսավորել եմ ՀԺ օրաթերթը»։

Հաջողվեց գտնել հոդվածը, որով Նիկոլ Փաշինյանը "շանտաժի էր ենթարկել" Միքայելին․

Armtimes. com
30/06/2010
Ըստ ականատեսների, սրճարանում գտնվողներին շոկի մեջ է գցել երեխայի` ադամանդներով պատված ծծակը (սոսկան), որը նրա վզից կախված է եղել ոսկյա շղթայով։ Իսկ երեխայի աջ բազկին հագցված է եղել ոսկյա ադամանդակուռ ապարանջան։ Ներկաներին զարմացրել է նաեւ այն, որ ստանալով սրճարանում պատվիրածի հաշիվը` Միշիկը դժգոհել է, թե «գները բարձր են»։ Սույն տեղեկատվության պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ չհաջողվեց։

Փաստորեն խմբագիր Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկել, բայց քանի որ շատ նուրբ հարցի հետ է կապված եղել՝ երեխայի,  ծնողը ընդառաջ է գնացել։ Էլի՞ զոհեր եղել են Նիկոլ Փաշինյանի լրատվական շանտաժի, գուցե նրանք էլ բարձրաձայնեին։  Սա ֆինանսականից զատ կապված է բարոյական հարթության հետ։ Դժվար չէ հասկանալ՝ կա՞ նախկին խմբագրի մոտ «շանտաժի ջիղը», հետագայում դա օգտագործե՞լ է ուրիշների վրա։ Ընդամենը մի փոքր ուշադրություն է պետք՝ հասկանալու մարդկանց մոտենալու նրա  գործելակերպը։