Ձերբակալվել է «Հայփոստ»-ի երկու աշխատակից

Ձերբակալվել է «Հայփոստ»-ի երկու աշխատակից

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր ձերբակալվել է ևս երկու անձ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալ է ձեռք բերվել այն մասին, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցները ստորագրել են Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից կազմած կեղծ նպաստառուների անվան դիմաց և ստացած գումարներից վերցնելով իրենց հասանելիքը՝ մնացած մասը փոխանցել են տվյալ գործակալության աշխատակիցներին:

Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության 47 և 34- ամյա աշխատակիցները՝  առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով: