Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության պաշտոնական էջից։

«Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ։

Այս հեռախոսազրույցի վերաբերյալ ներկայացնում ենք Կրեմլի հաղորդագրությունը։

Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Նիկոլ Փաշինյանը, ըստ Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության, Ռուսաստանի նախագահին հաղորդել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցման գործընթացի ավարտի, ինչպես նաեւ՝ այդ կարեւոր փաստաթուղթը ստորագրելու Երեւանի պատրաստակամության մասին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ առնչությամբ ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես հանդես է եկել եւ հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման օգտին՝ ի շահ անվտանգության ապահովության, կայունության եւ Հարավ-Կովկասյան ռեգիոնում սոցիալ տնտեսական կայուն զարգացման։ Թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը մշտապես կարող են հույս դնել ռուսական կողմի աջակցության վրա՝ հանուն այդ նպատակների իրագործման։ Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական փոխշահավետ կապերի հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի։ Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է այս տարվա մայիսի 9-ին, Մոսկվայում, Հայրենական Մեծ Պատերազմում ԽՍՀՄ տարած Մեծ Հաղթանակի 80-ամյակի առիթով տեղի ունենալիք հանդիսավոր միջոցառումներին իրեն ուղղված հրավերը։