Մեկնարկեց ԿԸՀ նիստը՝ Արման Բաբաջանյանին մանդատից զրկելու վերաբերյալ

Մեկնարկեց ԿԸՀ նիստը՝ Արման Բաբաջանյանին մանդատից զրկելու վերաբերյալ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսվեց «Լուսավոր Հայաստանի» դիմումի քննությունը՝ Արման Բաբաջանյանին մանդատից զրկելու և կուսակցության ցուցակի հերթական համարին մանդատ տրամադրելու վերաբերյալ:

Նիստին ԼՀԿ-ից ներկայացել է Դավիթ Խաժակյանը, նիստը նախագահում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը պատգամավոր ընտրվել է ԼՀԿ ցուցակով, սակայն նա հետագայում լքել է խմբակցությունը: