Ինչու է թափ հավաքում համաճարակը 

Ինչու է թափ հավաքում համաճարակը 

Այսօր մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչու է թափ հավաքում համաճարակը, այն դեպքում, երբ մեզ հավաստիացնում են, որ պարետատունը և առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում են դրա դեմն առնելու համար։ Այս հարցին պետք է պատասխանել միշտ նկատի ունենալով, որ մեզ հետ պատերազմող հարեւան երկիր կա: Այնուհետեւ պետք է նկատի ունենալ, որ շատ դեղագործական հսկա ֆիրմաներ շահագռգռված են վարակի տարածմամբ ու բուժմամբ: 
Վերջապես այս ճգնաժամը կարող է նաև պայմանավորված լինել նրանով, որ մենք տգետ ենք և չենք կարողանում դուրս գալ այս առողջապահական ճգնաժամից:

Վերջին հանգամանքը այսօր շատ է շահարկվում, որովհետեւ այն շատ մարդկանց ազատում է ծանր հանցանքի մեջ մեղադրվելուց: Ըստ Ինֆորմացիալոգիայի հիմնական դրույթների, ցանկացած ճգնաժամ առաջանում դեզինֆորմացիայի հետեւանքով: Ճշգրիտ ինֆորմացիա մարդը ստանում է տեսողությամբ և լսելով սկզբնաղբյուրին: Երբ իշխանությունը ինֆորմացիային տալիս է ոչ ճիշտ մեկնաբանություն, այն նույնպես դառնում է դեզինֆորմացիա և բերում է ճգնաժամի: 
Դեռ հունվար ամսից կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հասարակությունը ստանում էր հիմնականում ճշգրիտ ինֆորմացիա, բայց դրան հետեւում էին անհիմն և բառախաղերով շաղախված անհասկանալի մեկնաբանություններ, ինչպես նաև անպատիվ խոսքերը ինֆորմացիայի աղբյուրներին ուղղված: Երբ վիրուսը թափանցեց Հայաստան, որքան հնարավոր էր այն նսեմացվեց: Այնուհետեւ հայտարարվեց կարանտին, որն ավարտվեց այն պահին, երբ համավարակը թափ էր հավաքում և համավարակի դեմ միակ պայքարը փաստորեն վերածվեց դիմակ կրելուն: 

Այժմ բոլորը դիմակ են կրում, բայց դիմակը հագին համարյա բոլորը հեռախոսով թքախառը խոսելով քայլում են փողոցներով: Սա քայլողների միամտության և հեռախոսով խոսելը չարգելողների տգիտության արդյունքն է: 

Երեւանի փողոցներում և մանավանդ մայթերի վրա բավականին շատացել են հեծանվորդները, որոնց թույլատրվում է դիմակ չկրել և դա այն դեպքում, երբ ըստ աերոդինամիկայի օրենքների մեկ վարակակիր հեծանվորդը մոտ հազար անգամ շատ է վարակ տարածում, քան վարակակիր հետիոտնը: Եթե բացառենք թշնամի պետության հնարավոր դիվերսիոն գործողությունները և դեղերի բիզնես ֆակտորի առկայությունը, ապա կարելի է ասել, որ սա կարող է պայմանավորված լինել առողջապահության նախարարի ֆիզիկայի օրենքների չիմացությանբ: Սակայն ոստիկանական ավտոմեքենաներից բերանին ու քթին դիմակ կրելու ու ձեռքերը լվանալու բարձրաձայնումը և հապճեպ կիսափորձարկված պատվաստանյութերի հոժարակամ կիրառման պատրաստակամությունը Հայաստանում այլ մտորումների առիթ են տալիս: 

Հ.Գ. Պատվաստանյութերը Հայաստանում առաջինը կփորձարկվեն ներմուծողների և նրանց հարազատների վրա, մեր աչքի առաջ և մեր կողմից պատահական արկղներից վերցված նմուշներով: Բացի այդ, մեզ մոտ այն կկիրառվի մի շարք երկրներում փորձարկումից առնվազն մեկ տարի անց: 

ՄԱԿ-ին առընթեր Իֆորմատիզացիայի Միջազգային Ակադեմիայի իսկական անդամ, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր 
Առնոս Հովհաննիսյան