Դատախազները միջնորդեցին՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստն անցկացնել դռնփակ

Դատախազները միջնորդեցին՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստն անցկացնել դռնփակ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությանը քիչ առաջ մեղադրող կողմը միջնորդեց, որպեսզի նիստն ընթանա դռնփակ փուլում, քանի որ պաշտպանական կողմը ցանկանում է նախաքննական ցուցմունքներից մեջբերումներ անել։

Դատավորը հայտարարարեց ընդմիջում, որպեսզի դռնփակ քննվի միջնորդությունը։

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց, որ իրենք հիմք չեն տեսնում՝ նիստը դռնփակ անցկացնելու, քանի որ նախաքննությունն ավարտվել է։ Եվ հույս հայտնեց, որ միջնորդությունը կմերժվի։