«Արհամարհելով Թրամփին և Էրդողանին». միջազգային մամուլի անդրադարձերը՝ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը | «Հրապարակ» 13.12.2019

«Արհամարհելով Թրամփին և Էրդողանին». միջազգային մամուլի անդրադարձերը՝ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը | «Հրապարակ» 13.12.2019

Միացյալ Նահանգների Սենատը նախօրեին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ինչին անդրադարձել են բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ, այդ թվում՝ հեղինակավոր The Guardian պարբերականը:

Անդրադարձի հեղինակ Ջուլիան Բորգերը նկատում է, որ Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող բանաձևն ընդունվել է՝ արհամարհելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: 
«Սա ամերիկահայերի կողմից ավելի քան կես դար տարվող արշավի կուլմինացիան էր»,- գրում է հեղինակը՝ նկատելով, որ մինչև հիմա Թուրքիան, օգտագործելով ՆԱՏՕ-ի շրջանակում ԱՄՆ-ի դաշնակիցը լինելու լծակը, կանխել է Հայոց ցեղասպանության ճանաչումը և երկկողմ հարաբերությունների ոլորտում լուրջ հետևանքներով սպառնացել: Մինչդեռ Սպիտակ տունը, վախենալով է՛լ ավելի բարդացնել առանց այդ էլ լարված հարաբերություններն Էրդողանի հետ, փորձել է սառեցնել Սենատի քվեարկությունը:

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Հանրապետական կուսակցության երեք տարբեր սենատորներ Սենատում արգելափակել են համապատասխան բանաձևը, սակայն անցած հինգշաբթի Թրամփին չհաջողվեց Սենատում իր աջակիցներից որևէ մեկին համոզել ընդդիմանալ բանաձևին»,-շարունակում է Բորգերը:

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»