Մխիթար Հայրապետյանն ա, հարցեր կա՞ն

Մխիթար Հայրապետյանն ա, հարցեր կա՞ն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում գարնանային սրացումներ են նկատվում իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններում: Երկուստեք միմյանց մեղադրեցին պոպուլիստ, դեմագոգ լինելու հարցում, վիրավորական արտահայտություններ արեցին: Ռազբորկային խառնվեց նաեւ Արարատ Միրզոյանը, նա իր ելույթում հատ-հատ պատասխանեց ընդդիմադիր գործընկերներին:

Նա ասաց՝ պետք չէ շահարկել, թե իշխանությունը մերժում է ընդդիմության բոլոր նախագծերը, քանի որ կան նաև այնպիսիները, որոնք ընդունվում են։ Նաիրա Զոհրաբյանի գնահատականներին անդրադառնալով՝ ասաց, որ այլևս պատգամավորներին չորակի, որ նրանք ԱԺ-ում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի կամ Արարատ Միրզոյանի շնորհիվ. «Էստեղ մարդիկ են նստած, որ մինուս 20-ին, մինչ դուք ստեղ բաներ էիք դակում, Ազգային ժողովի պարիսպներից դուրս պլակատներով սառում էին կամ որևէ այլ ձևով իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնել տարիներ շարունակ»,- ասաց Միրզոյանը՝ շարունակելով. «Մենք 5 տարի իրար հետ աշխատելու ենք, եկեք հասկանանք՝ ոնց ենք աշխատելու»՝ դիմելով Էդմոն Մարուքյանին՝ ասաց. «Ի՞նչ է նշանակում ասել՝ դու ո՞վ ես. Մխիթար Հայրապետյանն ա, հարցեր կա՞ն»: