Մեկին ազատեցին, մյուսին՝ կալանավորեցին

Մեկին ազատեցին, մյուսին՝ կալանավորեցին

Ապրիլի 13-ին Զարթոնքում տեղի ունեցած միջադեպից հետո երկու անձ ձերբակալվել էին: Ձերբակալվածներից մեկը հրաժարական տված գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռն էր, մյուսը՝ Սարգսյանի հրաժարականը պահանջող, այսպես ասած՝բարիկադի մյուս կողմում գտնվող Հրայր Պողոսյանը:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժեց գյուղապետի թոռան՝ Նարեկ Մելքոնյանին կալանավորելու միջնորդությունը և խափանման միջոց ընտրեց չհեռանալու մասին ստորագրությունը: Իսկ ցուցարար Հրայր Պողոսյանին կալանավորեց՝ բավարարելով քննիչի միջնորդությունը: Նկատենք, որ Հրայր Պողոսյանը տուժած, Մեծամորի հիվանդանոցում գտնվող Վարդևան Պողոսյանի որդին է: Հրայրը միջադեպի մեջ էր ներքաշվել՝ տեսնելով, թե ինչպես են Պարույր Սարգսյանի կողմնակիցները ծեծում հորը՝ Արցախյան ազատամարտի վետերան Վարդևան Պողոսյանին: Ոստիկանները նրան բերման էին ենթարկել դեպքի վայրից: Դատարանի մոտ Հայրին սատարողներ չկային, իսկ Նարեկի ազատության համար ազդեցիկ պապը մարդկանց պատկառելի քանակ էր ապահովել: Դատարանի վրա ճնշումն իր գործն արեց. Նարեկն ազատվեց, իսկ Հրայրն առայժմ երկու ամիս կանցկացնի ճաղերի ետևում: Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեaկան գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի` խուլիգանության, 4-րդ մասով:
Սերոբ Մարության