Ռիանան ցանկանում է մայրանալ

Ռիանան ցանկանում է մայրանալ

Աշխարհահռչակ երգչուհի Ռիանան ասել է, որ ցանկանում է մայրանալ։ 31-ամյա երգչուհին այս խոստովանությունն արել է իր մտերիմներից Սառա Պոլսոնին տված հարցազրույցում։ Նա նաեւ ասել է, որ խենթի նման սիրահարված է իր այժմյան ընկերոջը՝ սաուդցի միլիարդատեր Հասան Ջամիլին։ Հարցին թե նրանք ամուսնանալու են, Ռիանան խուսափողական պատասխան է տվել, ու անակնկալ կերպով ասել, որ ամենից շատ ուզում է երեխա ունենալ։