Համավարակը բացահայտել է աճող անհավասարությունը․ ՄԱԿ

Համավարակը բացահայտել է աճող անհավասարությունը․ ՄԱԿ

Կորոնավիրուսային համավարակը բացահայտել է այն անհավասարությունը, որ կա մարդկանց մեջ ըստ ռասայական եւ էթնիկ ծագման, որի դեմ պետք է պայքարել։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։ «Տվյալները խոսում են այն մասին, որ կորոնավիրուսը քայքայիչ ազդեցություն է ունեցել աֆրոամերիկյան ծագման մարդկանց, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների վրա Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում ։ Մենք ենթադրում ենք, որ նմանատիպ միտումները այլ երկրներում էլ առկա են, սակայն մենք չենք կարող ասել հստակ կերպով, քանի որ այդ առնչությամբ տվյալներ չեն հավաքագրվում եւ հրապարակվում»,- ասել է Բաչելետը։ Ըստ նրա, բրազիլական Սան-Պաուլու նահանգում կորոնավիրուսից այլ ռասաների պատկանող մարդկանց մահացությունը 62 տոկոսով ավելին է, քան սպիտակամորթների մոտ մահացության ցուցանիշը։ Ֆրանսիական Սեն-Դենիում նույնպես, որտեղ ազգային փոքրամասնությունները մեծ թիվ են կազմում, կա նման բան։ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից սեւամորթների մահացությունը երկու անգամ ավելին է, քան սպիտակամորթների մոտ։ Նմանատիպ երեւույթ կա նաեւ Մեծ Բրիտանիայում։