Զարմացած էի, որ Հայաստանում այդքան մարդ ուզում է տեսնել ինձ․ Խաչանով

Զարմացած էի, որ Հայաստանում այդքան մարդ ուզում է տեսնել ինձ․ Խաչանով

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մարզասերներին կրկին հիշեցնել է տվել Արցախի մասին։ Դուրս գալով Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, հաղթական խաղից հետո հայազգի թենիսիստը նորից մոտեցել է վիդեոնկարահանող տեսախցիկին ու օբյեկտիվի վրա հերթական գրառումը կատարել։ «Արցախ, մնա ուժեղ։ Շարունակեք հավատալ»,- գրել է Խաչանովը։ «Պինդ մնա, Արցախ»,- նախորդ անգամ գրել էր Խաչանովը։ 

«Փոքր տարիքում խիստ ծանր գրաֆիկ ունեի ու չէի հասցնում լինել Հայաստանում։ Սակայն երկու տարի առաջ կնոջս ու որդուս հետ որոշեցինք վերջապես այցելել Հայաստան, որտեղ մոտ 12 օր մնացինք։  Ես Հայաստանում բարեկամներ, հարազատներ ունեմ։ Երբ 2021-ին այցելեցինք Հայաստան, միայն Երևանում չէ, որ եղանք։ Մայրաքաղաքից դուրս շատ տեսարժան վայրեր ու վանքեր այցելեցինք, ինչը օգնեց ավելի լավ ճանաչել երկիրը։ Ես Հայաստանում բարեկամներ ունեմ։ 2021 թվականին մենք փորձեցինք փոքրիկ միջոցառում կազմակերպել Հայաստանում, իրազեկման ակցիան րոպեների ընթացքում տեղի ունեցավ ու ես պարզապես զարմացած էի, որ այդքան երեխա էր հավաքվել։ Իմ վարպետության դասին եկել էին մոտ 400 երեխա։ Ինձ համար շատ հաճելի էր, որ ինձ ուզում էին տեսնել Հայաստանում, ես զարմացած էի»,- ասել է Խաչանովը հաղթական խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։