Անկեղծորեն հաջողություն ենք մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Լավրով

Ռուսաստանը «անկեղծորեն հաջողություն է մաղթում» Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքելու գործում և պատրաստ է շարունակել կողմերին տրամադրել ամեն հնարավոր օգնություն նման փաստաթուղթ մշակելու և ստորագրելու գործում։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «պատմական հարավային ռուսական հողերին» նվիրված բարձր մակարդակի համաժողովում։
«Անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքել, մենք անկեղծորեն մաղթում ենք նրանց հաջողություններ այս գործում, - նշել է նա, - Ակնհայտ է, որ համաձայնագիրը հնարավոր դարձավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև մի քանի եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։
Մենք պատրաստ ենք շարունակել օգնություն ցուցաբերել, եթե երկու կողմերն էլ հետաքրքրված լինեն դրանով»:
Կարծիքներ