Դատողության համար հիմքեր են պետք․ Մուկուչյանը՝ հոսանքազրկումների մասին

Դատողության համար հիմքեր են պետք․ Մուկուչյանը՝ հոսանքազրկումների մասին

Տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված խափանումներ չենք ունեցել, որովհետև կային համապատասխան մարտկոցներ, որոնք հնարավորություն էին տալիս նույնիսկ հոսանքազրկման պարագայում շարունակել աշխատանքը։  Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Խնդիր էր լինում տեսախցիկների հետ կապված, որոնք անջատվում էին, բայց հոսանքի վերականգնման պարագայում դրանք անմիջապես վերականգնվում էին »,- ասաց նա։

«Երբ ունենում էինք հոսանքազրկման դեպքեր, փորձում էինք համապատասխան ծառայությունների միջոցով առավելագույնը կարճ ժամկետներում իրականացնել վերականգնումը»,- հավելեց Մուկուչյանը։

«Ձեր ասածի վերաբերյալ դատողություններ անելու համար պետք է լուրջ հիմքեր լինեն»,- ասաց ԿԸՀ նախագահը՝ պատասխանելով հարցին, թե տրամաբանակա՞ն է համարում, որ հոսանքազրկումներն ու տեխնիկական խնդիրները զուտ պատահական են եղել։