Ասադին փոխենք, որ լավ ապրենք

Ասադին փոխենք, որ լավ ապրենք

Ինչքան հայերն են Սերժին մերժելուց հետո լավ ապրում, այնքան էլ սիրիացիներն են լավ ապրելու Ասադի իշխանությունը տապալելուց հետո: Ինչքան մեր սահմաններն են անվտանգ դարձել` առաջնագծի դիրքերն Ադրբեջանին զիջելուց հետո, այնքան էլ Սիրիայի սահմաններն են անվտանգ լինելու՝ այդ երկրի բանակի սահմանային դիրքերում իսրայելական զինուժի հաստատումից հետո: Այսօր Հայաստանում ճիշտ այնքան ապագա կա, որքան Սիրիայում: Շարունակե՞մ թվարկել նմանությունները: Խնդրեմ… ՀՀ զինված ուժերը կարող են թուրք զինված ահաբեկիչներին ցույց տալ ճիշտ այնպիսի դիմադրություն, ինչպիսին սիրիական բանակը ցույց տվեց: Ասել է՝ Գյումրիից փախնել մինչեւ Երեւան եւ ինքնալուծարվել` Փաշինյանի ինքնաթիռի օդ բարձրանալուն պես: Այդ ժամանակ Հայաստանից թռած կլինի նաեւ Արարատ Միրզոյանը, ինչպես անհետացել էր Սիրիայի ԱԳ նախարարը: Մհեր Գրիգորյանն ակամա բանագնաց կդառնա թուրքական զինյալների հետ ոտքի վրա ստեղծված բանակցություններում, որպեսզի կառավարությունը խաղաղ անձնատուր լինի, եւ ոչ մի ՔՊ-շնիկի հետույք չվնասվի: Ճիշտ նույնն արել է Ասադի կառավարության փոխվարչապետը: 

Երեւանի փողոցներում, ինչպես Հալեպում ու Դամասկոսում, թուրքերը բրնձով փլավ կբաժանեն հայերին ու Հայաստանում մնացած հնդիկներին: Եթե մի քիչ էլ զոռ տանք մեր երեւակայությանը, կարող ենք ասել, թե որտեղ կլինի Նիկոլն այդ ժամանակ: Կարծում եմ՝ այդ հարցում Թուրքիան նախապատվությունը կտա Ռուսաստանին: Նախ՝ Ռուսաստանը մեծ փորձ ունի հետխորհրդային նախկին ղեկավարներին ապաստան տալու գործում, եւ ապա՝ Արեւմուտքի ինչի՞ն է պետք Նիկոլը, երբ արդեն թուրքերն են գրավել Հայաստանը եւ պատրաստ են այնտեղ իրենց սրտի կառավարությունը ձեւավորել:

Այն էլ կա, որ Էրդողանն Ալիեւից խելացի է եւ չի փորձի պատանդներ պահել: Նա ՀՀ պաշտոնաթող ՔՊ-ական խաժամուժի հետ կվարվի այնպես, ինչպես Ասադի խաժամուժի հետ Սիրիայում: Նա Մհեր Գրիգորյանին կառաջարկի «սուննաթել» նիկոլականներին եւ աշխատանք տալ հայ-թուրքական հաշտեցման տարբեր խմբերում: Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կենսագրության մեջ մի շատ հետաքրքիր դրվագ կա՝ արդեն հայ-թուրքական հաշտեցման տարբեր նախաձեռնություններում ներգրավված լինելու մասին: Սիրիայի նախկին կառավարիչներին էլ նույն ճակատագիրն է սպասվում, միայն թե առանց «սուննաթելու»:

Ջերմագին ողջույններս Լեւոն Ակոպովիչին: Լյա՞րդդ ոնց ա, լյարդդ: Առողջություն եմ մաղթում եւ երկար կյանք: Այնքան երկար, որ քո աչքով տեսնես «լավագույն պաշտպանությունն անպաշտպան լինելն է» թեզիդ իրագործումն այս կյանքում: Ասադն էլ էր այդպես մտածում վերջերս: Երկրի պաշտպանությունը թողած՝ կնոջ հետ մե՛կ հեծանիվ էր քշում, մե՛կ՝ լոբի մաքրում, մե՛կ՝ տոլմա փաթաթում, բանակն էլ զինում էր այնքան, որ նույնիսկ 10-15 պիկապի ահաբեկչական էկիպաժ չկարողանան կանգնեցնել: Ասադն էլ, ճիշտ քեզ նման, Լեւոն Ակոպովիչ, հույսը դրել էր ՄԱԿ-ի վրա, թե ՄԱԿ-ը թույլ չի տա ներխուժում իրականացնել ճանաչված եւ սուվերեն երկրի դեմ: Ասադն էլ Սիրիայի քարտեզն էր թափահարում, թե՝ իրական Սիրիա: Բա հիմա ի՞նչ անենք, Լեւոն Ակոպովիչ ջան: Ինքդ էլ Սիրիայի կողմերից ես, բոլորիցս լավ ես հասկանում այդ երկրի պրոբլեմները: Միայն թե չասես՝ մերն ուրիշ է: Քո «հետքցածը» չի՞, որ Արցախը տվեց, բանակը քանդեց, անվտանգությունը ոչնչացրեց, թուրքի առաջ դռները բացեց, հիմա էլ կնոջ հետ կա՛մ հեծանիվ է քշում, կա՛մ լոբի մաքրում, կա՛մ, իրական Հայաստանի քարտեզն առած, ելույթներ ունենում, թե մենք ՄԱԿ-ի անդամ եւ ճանաչված սահմաններով երկիր ենք: Ալմա-Աթան էլ` վկա:

Թե բա՝ նախկիններին մերժենք, որ լավ ապրենք… Խոսքն էն 680 հազար անասունին է վերաբերում, որ մի հատ էլ 21 թվին Նիկոլ ընտրեց: Ինձնից մի նեղացեք, Նիկոլի ոչխարներ ջան, հենց ձեր հովիվն է ասում, որ ազատ, արդար, թափանցիկ ընտրություն է եղել, եւ դուք իրեն եք ընտրել: Այնպես որ, հրաժարվելն անիմաստ է: Բայց դուք մի հուսահատվեք: Թուրքերը շուտով բրնձով փլավ են բաժանելու նաեւ Երեւանի 10 վարչական շրջաններում՝ ըստ ձեր բնակության հասցեների: Խորունկ թասերով կգնաք ստանալու, հանկարծ սոված չմնաք, որ կարողանաք պատերի տակ գլուխ գովել՝ Նիկոլին փոխինք, որ ավելի լավ ապրենք: