Ինչ կապ ունի գազի գնի թանկացումը ռուս-ամերիկյան հարաբերությունների հետ

Ինչ կապ ունի գազի գնի թանկացումը ռուս-ամերիկյան հարաբերությունների հետ

Ռուսաստանը ըստ էության պատժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ «էներգետիկ շանտաժի քաղաքականության համար» եւ դրանով իսկ ապացուցում աշխարհին, թե որքանով է թույլ Վաշինգտոնը։ Նման կարծիք հայտնել է Washington Examiner պարբերականի մեկնաբան Թոմ Ռոգանը։

Նա մասնավորապես գրում է, որ Մոսկվան կապ ունի Եվրոպայում մինչեւ ռեկորդային ցուցանիշներ գազի գնի աճի հետ եւ վստահություն է հայտնում, որ դա կարող է ազդել Բայդենի գործողությունների վրա, ով վարում է «ոչ հետեւողական քաղաքականություն» Ռուսաստանի հանդեպ։

Այն նաեւ կարող է լինել «հրաժեշտի նվերը» գերմանական կանցլեր Անգելա Մերկելի համար, ով ակտիվորեն հանդես է եկել Մոսկվա-Բեռլին համագործակցության օգտին՝ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման ժամանակ։ Այս ամենի արդյունքում, ըստ ամերիկացի հրապարակախոսի, Վաշինգտոնը երեւալու է որպես թույլ, իսկ եվրոպացիները իրենց ավելի կախված են զգալու Մոսկվայից։