Նագելսմանը «Բավարիայու՞մ»

Նագելսմանը «Բավարիայու՞մ»

Ինչպես գրում են գերմանական մարզական հեղինակավոր պարբերականները, ընթացիկ մրջաշրջանի ավարտից հետո «Լայպցիգի» գլխավոր մարզիչ  Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիան»։ Ավելին, ըստ տարբեր հրապարակումների՝ մյունխենցիների ղեկավարությունն արդեն իսկ կապ է հաստատել մարզչի հետ, իսկ Նեգելսմանը դեմ չէ էլ ավելի բարձրակարգ ակումբ գլխավորելու տարբերակին։

Ասում են՝ «Լայպցիգը» ժամանակից շուտ պայմանագիրը խզելու հետ կապված Նագելսմանի դիմաց պահանջում է վճարել 20 մլն եվրո, ինչի հետ «Բավարիայի» ղեկավարները համաձայն են։
Գերմանացի հայտնի մարզական լրագրող Գվիդո Շեֆերի պնդմամբ էլ՝  Նեգելսմանի հեռանալու պարագայում «Լայպցիգը» կգլխավորի Ջեսի Մարշը, որը ներկայումս մարզում է «Ռեդ Բուլ Զալցբուրգը»։