Իմքայլականների գրոհը Գեւորգ Պետրոսյանի ուղղությամբ

Իմքայլականների գրոհը Գեւորգ Պետրոսյանի ուղղությամբ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գեւորգ Պետրոսյանը երեկ մի գրառում էր արել․ «Armnews-ով կոմեդիա է ցուցադրվում՝ «Զանգ քաղաքացիներին»... Նայեք, բայց չվատանաք»։ Ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի զանհագարումները՝ քաղաքացիներին։

Այսօր առավոտից այդ գրառման պատճառով գրոհ է սկսվել իմքայլականների կողմից Գեւորգ Պետրոսյանի ուղղությամբ։ Էլ պատգամավորներ, էլ համակիրներ կիսվում են Պետրոսյանի գրառմամբ եւ դրան նվիրված նոր գրառում անում։

Օրինակ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չեմ սիրում առանձին գործընկերների հատուկ անդրադառնալ, բայց Գևորգ Պետրոսյանի երեկվա արարքից իսպանական ամոթ եմ զգում: Հարգելի Պետրոսյանը թերևս լավ հռհռացել է վարչապետի ու քաղաքացիների հեռախոսազրույցները դիտելիս ու փորձել է այդ թեմայով սրամտություն անել: Ընկեր, հավատա, խնդրում եմ, եթե ինչ-որ բան քեզ հասկանալի չէ, դեռ չի նշանակում, որ ծաղրի ենթակա է, այն ուղղակի քեզ հասկանալի չէ: Գրեթե նույն կերպ մեր քուչում պպզողները ջութակի գնացողների վրա էին հռհռում:
Նկարը՝ ավելացում. այն դեպքի համար, եթե քեզ հուզում է, թե կողքից շատերի վրա ինչ տպավորություն ես թողնում, ընկեր, փաստորեն»:

Մի քանի գրառումներ ներկայացնում ենք ստորեւ․