Ամերիկյան 12 նահանգ դատի են տվել Թրամփին 

Ամերիկյան 12 նահանգ դատի են տվել Թրամփին 

Վաշինգտոնի՝ միջազգային առեւտրի հարցերով զբաղվող դաշնային դատարանը ստացել է ամերիկյան 12 նահանգների կողմից ներկայացված դատական հայցն ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ կապված սահմանված առեւտրային մաքսատուրքերի հետ։ Հայցում նշված է, որ վերջին ամիսներին մաքսատուրքերի մասով Թրամփի կատարած գործողությունները, որոնք սահմանում են ամերիկյան պետության առեւտրային քաղաքականությունը, տպավորություն է ստեղծվում, որ նախագահը գործում է քմահաճ կերպով եւ նրա քմահաճույքներից կախվածության մեջ է հայտնվել ողջ առեւտրային քաղաքականությունը, մինչդեռ նախագահը պետք է ղեկավարվի ոչ թե իր քմահաճույքներով, այլ օրինական լիազորություններով՝ փորձելով կատարել արդյունավետ քայլեր։

Հայցատուները կարծում են, որ նախագահ Թրամփը յուրացրել է մաքսատուրքեր սահմանելու իրավունքը եւ չարաշահել այն՝ խախտելով ԱՄՆ սահմանադրական կարգը եւ հանգեցնելով քաոսային իրավիճակի, որը բացասական հետեւանքներ է ունենալու ամերիկյան տնտեսության համար։ Թրամփին մեղադրում են նաեւ անհիմն կերպով արտակարգ դրություն սահմանելու մեջ, որպեսզի կարողանա Կոնգրեսին շրջանցելով միաձնյա որոշումներ կայացնել կապված մաքսային քաղաքականության հետ կապված հարցերում։ Հայցը ներկայացվել է Օրեգոն նահանգի Գլխավոր դատախազի կողմից։ Ստորագրել են նաեւ՝ Արիզոնա, Վերմոնթ, Դելավեր, Իլինոյս, Կոլորադո, Կոնեկտիկուտ, Մինեսոտա, Մեն, Նեւադա, Նյու-Յորք եւ Նյու-Մեքսիկո նահանգները։