Անգամ բռնապետ Ալիեւն է Փաշինյանի օրինակին հետեւում… 

Անգամ բռնապետ Ալիեւն է Փաշինյանի օրինակին հետեւում… 

Ադրբեջանում քաղաքական ռեպրեսիաների նոր «եթերաշրջան» է բացվել: Օրերս երկրի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել. «Վերջին օրերին սոցցանցերի որոշ օգտատերեր կեղծ տեղեկություններ են տարածում ադրբեջանական բանակի հեղինակությունը խարխլելու, քաղաքացիների մոտ արհեստական ոգևորություն առաջացնելու, ինչպես նաև պետության պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքը խաթարելու նպատակով»։ Այս քողի տակ, իբր, հասարակական և քաղաքական կայունությունը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները խախտելու դեպքերը կանխելու նպատակով,  երկրում շատ հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ հրավիրվել են գլխավոր դատախազություն: Նրանց թվում են լրագրողներ՝ jamaz.info կայքի ղեկավար Ֆիքրեթ Իբիշբեյլին, miq.az կայքի ղեկավար Ագիլ Ալիշովը,  եւ պարզապետ, շարքային քաղաքացիներ, ովքեր հակաալիեւյան հայացքներ ու մտքեր են արտահայտել: Այն, ինչը հակասում է Ալիեւների ընտանեկան շահերին, համարվում է օրենքից դուրս եւ քրեօրեն պատժելի:

Նրանց նկատմամբ միջոցներ են ձեռնարկվել ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, դիմելով լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին, հայտարարում է, որ չստուգված տեղեկատվության տարածումն առանց պետական մարմինների հետ որևէ պարզաբանումների անընդունելի է և ենթադրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Իրավապահների ուշարության կենտրոնում են հայտնվել եւ հարցաքննության են հրավիրվել նաեւ սոցցանցերի, մասնավորապես՝ Ֆեսբուքի շատ օգտատեր: Ֆեյսբուքը խստորեն վերահսկվում է ադրբեջանական իրավապահների կողմից: Մարդիկ արդեն վախենում են կարծիք արտահայտելուց: 

Այն, որ Ալիեւը տարածաշրջանի ամենաուժեղ բռնապետն է, կփաստեն հենց ադրբեջանցիները: Բայց նրա հետ բռնապետության հարցում մրցակցության դուրս եկած Փաշինյանն էլ աչքի է ընկնում բռնապետական իր նորարարություններով: Կոնկրետ սոցցանցերը վերահսկողության տակ պահելու «քաղաքականությունը»

Ալիեւը  ընդօրինակել է Փաշինյանից: Նույն քաղաքականությունն է. Հայաստանում ով Փաշինյանի մասին անցանկալի գրառումներ է անում, դուրս է գալիս նրա դեմ պայքարի, հրապարակավ  կարծիք է արտահայտում, դառնում է «պետությանը  վտանգ սպառնացող ծանրագույն հանցագործ» եւ կարող է զրկվել ազատությունից: Այս երկու ղեկավարները իրենց անձը նույնացցնում են պետականության հետ: Չի բացառվում, որ Ադրբեջանում նույնպես եռամսյա զորակոչի ենթարկվեն Ալիեւի ընդդիմադիրները:

Հետաքրքրական է, որ այս երկու բռնապետների հետ հաշվի է նստում «դեմոկրատական» ու «քաղաքակիրթ» աշխարհը՝ Եւվրոպան, չտեսնելով մարդու իրավունքների կոպտագույն խախտումները այս երկրներում: Պարզապես, տարբերությունն այն է, որ երբ նրանց կողմից ընդունվում է Ալիեւնը, դրանից շահում է Ադրբեջանը: Իսկ երբ «ընդունվում է» Փաշինյանը, դրանից կործանվում է Հայաստանը, քանի որ Ալիեւը պաշտպանում է իր երկրի շահերը, Փաշինյանը՝ բոլորի շահերը, բացի՝ Հայաստանից…