Ո՞վ կներկայացնի Հնդկաստանը Ուկրաինայի խաղաղության համաժողովին

Ո՞վ կներկայացնի Հնդկաստանը Ուկրաինայի խաղաղության համաժողովին

Հնդկաստանը կմասնակցի հունիսի 15-16-ը Շվեյցարիայում՝ Ուկրաինայի հարցով նախատեսված գագաթնաժողովին:
Նյու Դելին դեռ չի որոշել մասնակցության մակարդակը և թե կոնկրետ ով կներկայացնի երկիրն առաջիկա ներկայացուցչական հավաքին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վինայ Կվատրան։

«Հնդկաստանը համապատասխան մակարդակով կմասնակցի Շվեյցարիայում կայանալիք խաղաղության համաժողովին։ Այս հարցի շուրջ քննարկումներն այս պահին շարունակվում են։ Երբ որոշենք Հնդկաստանի ներկայացուցչին, ուրախ կլինենք կիսվել այս տեղեկատվությամբ»,- ասել է նա։