Անհապա՛ղ զբաղվել այս հարցով. Պուտինը հրատապ նիստ է անցկացնում

Անհապա՛ղ զբաղվել այս հարցով. Պուտինը հրատապ նիստ է անցկացնում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում կառավարության անդամների հետ, գլխավոր թեման ուկրաինական զորքերի ներթափանցումն է Կուրսկի մարզ։

«Կուրսկի նահանգապետի պաշտոնակատարի հետ իմ զրույցի արդյունքում մի շարք քաղաքացիական գերատեսչությունների տրվել են հանձնարարականներ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել մարզի բնակիչներին։ 

Խնդրում եմ նաև կառավարությանն անհետաձգելիորեն զբաղվել այս հարցով։ 

Խնդրում եմ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովին առաջին փուլում համակարգել այդ աշխատանքը»,- հանդիպման ժամանակ ասել է Պուտինը, որի խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ ըստ ռուսական տելեգրամյան ալիքների, Պուտինն առաջիկա ժամերին հանդիպում կունենա նաև ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ: