Իշխանությունները մոռանում են սահմանադրության այդ դրույթը

Իշխանությունները մոռանում են սահմանադրության այդ դրույթը

Սահմանադրությամբ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այս մասին եյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«3 տարի այս իշխանությունները նույնիսկ ամենահասարակ հարցերում հղում են տալիս այդ դրույթին՝ առանց ընկալելու դրա իմաստը։

Միաժամանակ, պետական և ազգային կենսական հարցեր լուծելիս մոռանում են այդ դրույթն՝ առհասարակ։

2020 թվականի հոկտեմեբերի 19-ին մոռացել էին այդ դրույթը, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ավելի հստակ էին մոռացել այդ դրույթը։

Այս պահին ԱԳՆ-ն հաստատում է, որ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են», ու այդ ամենն արվում է՝ մոռանալով հիշատակված դրույթը, ու կրկին ժողովրդից թաքուն։

Իշխանությունները ցանկանան թե ոչ, պետք է գիտակցեն, որ Սահմանադրությունը գերակայում է ցանկացած, ըստ իրենց ընկալման, «մանդատներից»»,- գրել է պատգամավորը։