Միլիարդատերերի թիվն աճել է․ որքա՞ն է կազմում նրանց կարողությունը
Աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 2023 թվականին՝ հասնելով ռեկորդային 2781-ի, ինչը 141-ով ավելի է նախորդ ժամանակահատվածի համեմատ։
Թարմացված վիճակագրության համաձայն, միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հասել է աննախադեպ՝ 14,2 տրիլիոն դոլարի, ասվում է Forbes ամսագրի հրապարակած աշխարհի ամենահարուստ մարդկանց 38-րդ վարկանիշում։
Վարկանիշը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոն, որին պատկանում է LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խումբը․ նրա կարողությունը գնահատվում է 233 միլիարդ դոլար։
Երկրորդ տեղում Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկն է, որի կարողությունը գնահատվում է 195 մլրդ դոլար։
Եռյակը եզրափակում է Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը, նրա կարողությունը գնահատվում է 194 մլրդ դոլար։
Ինչպես նշում է Forbes-ը, Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ամենաշատ գումարը վաստակել է 2023 թվականին։ Նա կորպորացիայի բաժնետոմսերի աճի շնորհիվ իր կարողությունն ավելացրել է 116,2 միլիարդ դոլարով՝ հասցնելով 177 միլիարդ դոլարի։ Նա վարկանիշում չորրորդ տեղում է։
Հինգերորդ տեղը զբաղեցրել է Oracle Corporation-ի ստեղծողներից մեկը՝ Լարի Էլիսոնը․ նրա կարողությունը գնահատվում է 141 մլրդ դոլար։
Կարծիքներ