Հունգարիան անհանգստացած է «Թուրքական հոսքի» վրա հարձակման փորձի մասին լուրերով

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ իր երկիրն անհանգստացած է ՌԴ ՊՆ տարածած հայտարարության մեջ տեղ գտած այն տեղեկատվությամբ, թե ՌԴ Կրասնոդարի երկրամասում փորձ է արվել դրոնային հարձակում իրականացնել «Թուրքական հոսք» գազամուղի վրա։ Այդ գազամուղի մոտ ռազմական որեւէ գործողություն սպառնում է Հունգարիայի ինքնիշխանությանը՝ նախօրեին իր սոցկայքի էջում գրել է հունգարական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
«Ավտանգ էներգամատակարարումը ինքնիշխանության հարց է, հետեւաբար, ցանկացած գործողություն, որը սպառնում է մեր էներգամատակարարմանը, պետք է դիտարկվի որպես ոտնձգություն մեր ինքնիշխանության դեպ»,- ընդգծել է Սիյարոտն։ «Թուրքական հոսքը», ըստ նրա անհրաժեշտ է, որպեսզի իրականացվի բնական գազի մատակարարում Հունգարիա եւ Կենտրոնական Եվրոպա եւ երկար տարիներ այն եղել է հուսալի տրանսպորտային ուղի։ Բուդապեշտում ակնկալում են, որ այդ գազամուղի անխափան ու անվտանգ գործունեությունը կպահպանեն բոլոր կողմերը։
Կարծիքներ