ՔՊ-ական կազակ գեներալի արկածները Կապանում

ՔՊ-ական կազակ գեներալի արկածները Կապանում

Երեկ համացանցում լայն տարածում գտավ Կապանի մոտակա դիրքի զինվորականների տեսանյութը, որում դիրքապահները բարձրաձայնում էին թշնամուց եկող վտանգների, հայկական դիրքի անմխիթար վիճակի մասին։ Դրանից հետո արդեն անմիջապես սկսեցին տեսանյութեր հայտնվել, որոնցում այլ զինվորականներ հերքում էին առաջին տեսանյութում հնչեցրած մտքերը։

Ավելին՝ տեսանյութերից երկրորդում Արման Քալաջյանը, որն ավելի ուշ կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց՝ Քաղպայմանագիր կուսակցության անդամ է, հարցեր էր տալիս դիրքերի անմխիթար պայմաններից բողոքող զինվորականներին, «համոզում» ասել, թե հիանալի կյանքով են ապրում՝ ապահովված են ամեն բանով՝ սնունդով, հագուստով և այլն։ Իսկ նախորդ տեսանյութը արվել է խաբեության արդյունքում, տղաներին համոզել են, որ օգնություն կգա դրսից, նրանք էլ համաձայնել են նկարահանվել։

«Գեներալ ջան, գեներալ ջան»,- տեսանյութում ասում էին դիրքապահները՝ դիմելով ՔՊ-ական Արման Քալաջյանին։  

Մենք պարզեցինք, որ Քալաջյանը նաև «Միջազգային եղբայրական կազակ խաղաղապահներ» կազմակերպությունից է, որտեղ, ըստ ամենայնի,կազմակերպության անդամները միմյանց զինվորական կոչումներ են շնորհում։ Կազմակերպության կայքում Քալաջյանի անվան դիմաց գրված է գեներալ-մայոր, դրա համար էլ նրան այդպես էին անվանում։ 

Թեպետ դժվար է ասել, թե իրականում Քալաջյանը ծառայություն իրականացնում է, թե ոչ, քանի որ համացանցում նաև լուրեր են շրջանառվում, որ ՔՊ-ականին իրավիճակը կարգավորելու են ուղարկել Կապան՝ հենց երեկ։