Բժշկի է պետք դիմել

Բժշկի է պետք դիմել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կոշտ արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է։ Սիմոնյանի խոսքով՝ նման պնդում անողը պետք է բժշկի դիմի, քանի որ իրականությունը բոլորին հայտնի է՝ Փաշինյանը համարվում է երկրի պատմության մեջ ամենաբաց ու թափանցիկ ղեկավարներից մեկը։

Սիմոնյանը հարց է բարձրացրել նաև Քոչարյանի ունեցած հսկայական ունեցվածքի աղբյուրի վերաբերյալ՝ առաջարկելով նախկին նախագահին բացատրել, թե ինչպես է կուտակել շուրջ 200 միլիոն դոլար։ «Թող բացատրի՝ Արցախի՞ց, թե՞ Ալբանիայից են այդ գումարը նվիրել»,- հեգնանքով նշել է ԱԺ նախագահը։