Հայտնի է «Զոդի կամրջի» գործով դատական նիստի օրը

Հայտնի է «Զոդի կամրջի» գործով դատական նիստի օրը

Անցած տարվա հուլիսին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով առաջին դատական նիստը նշանակված է փետրվարի 24-ին, ժամը 14.30-ին, Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում։

Հիշեցնենք, որ նշված դեպքով  հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է ավելի վաղ, առաջին դատական նիստն էլ նշանակվել էր դեկտեմբերի 11-ին, բայց անհայտ պատճառներով հետաձգվեց։   

Այս գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ։ Զոհվածների իրավահաջորդները մեզ փոխանցեցին՝ մտավախություն ունեն, որ ամեն գնով փորձում են մեղմացնել ավտովթարի պատճառ դարձած «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդի մեղքը, վերջինի շահերի պաշտպանը Սեդա Սաֆարյանն է։

Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է 7 մարդու մահ, և 4 անձի առողջությանը պատճառվել են միջին և ծանր մարմնական վնասվածքներ։