Հաստատել է, որ բալիստիկ հրթիռ է փորձարկել

Հաստատել է, որ բալիստիկ հրթիռ է փորձարկել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսիտ օդա-տիեզերական ուժերի հրամանատարությունը հաստատել է, որ Իրանն իրականացրել է բալիստիկ հրթիռի փորձարկում։ Ինչպես հայտնում է Fars լրատվական գործակալությունը, իրանցի բարձրաստիճան զինվորականներից Ամիր Ալի Հաջիզադեն, ի պատասխան ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարության, թե Իրանը հրթիռային փորձարում է անցկացրել, ասել է․ «Մենք իրականացնում ենք փորձակումներ, իսկ վերջին փորձարկումը շատ կարեւոր էր»։ Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետները նշել են, որ միայն այս տարի իրանական կողմը նման յոթ փորձարկում է արդեն անցկացրել, ինչը կրկնակի անգամ շատ է, քան անցյալ տարի անցկացրածները։