Ռուսաստանում հրդեհել են խոշորագույն հրեական կրոնական համալսարանը

Ռուսաստանում հրդեհել են խոշորագույն հրեական կրոնական համալսարանը

Անհայտ անձինք հրդեհել են Ռուսաստանի խոշորագույն հրեական կրոնական համալսարանը, որը գտնվում է Մոսկվայում։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցի զրուցակից ռաբբի Մոյշե Լեբելը ընգծել է, որ դեպքը տեղի է ունեցել հրեական գլխավոր տոնից՝ Պասեքից անմիջապես առաջ։ Այրվել են ծիսական ընթրիքի համար նախատեսված բոլոր պարագաները։ Համալսարանում եղել են 60 ուսանողները, հյուրերը եւ ռաբբիները, որոնք ժամանել էին Պասեքի ծիսական ընթրիքի՝ Սեդերի առիթով։