Բելառուսում ներկայացրել են նոր կառավարության կազմը 

Բելառուսում ներկայացրել են նոր կառավարության կազմը 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել եւ ներկայացրել է նոր կառավարության կազմը։ 30 անդամներից միայն վեցն են նոր մարդիկ։ Այս մասին հայտնում է News.ru-ն։ Պորտֆելները պահպանել են պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, ՆԳ նախարար Յուրի Կարաեւը, ՊԱԿ ղեկավար Վալերիյ Վակուլչիկը, ԱԳ  նախարար Վիկտոր Կարանկեւիչը։

Հիշեցնենք, որ նախորդ կաբինետը արձակվել էր հունիսի երեքին, այն բանից հետո, երբ Լուկաշենկոն հայտարարել էր, որ կառավարությունում փոփոխություններ է անելու, որպեսզի մարդիկ հասկանան, թե ովքեր են զբաղվելու իրենց հանապազօրյա խնդիրների լուծմամբ։

Նշենք, որ վարչապետ նշանակվել էր Ռոման Գոլովչենկոն, ով մինչ այս զբաղեցնում էր ռազմական արդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնը։