Էս շունը թող ձեր ընտանիքին պահակ լինի․ Փաշինյանը Գորիսում շուն նվեր ստացավ

 Էս շունը թող ձեր ընտանիքին պահակ լինի․ Փաշինյանը Գորիսում շուն նվեր ստացավ

Պրն Փաշինյան, մեծ սրտով կուզենք, որ այս շունը Ձեզ պահակ լինի, ախրանա։ Ձեզ ու ձեր ընտանիքին պահապան թող լինի, մաքուր գերմանական շուն է։ Այս մասին քիչ առաջ գորիսեցիներից մեկը ասաց Փաշինյանին, վերջինիս ընտանիքին շուն նվիրելով։

«Էս շունը սահմանամերձ գյուղից է, էս էլ անձնագիրը, անձնագիրն էլ կա, ամեն ինչն էլ։ 6 ամսական ա ինքը, սրսկումներն էլ արած են, ամեն ձևի պահած է մի խոսքով»,- ասաց գորիսեցին, որից հետո վարչապետի պաշտոնակատարի կինը՝ Աննա Հակոբյանը, սկսեց շոյել շանը։