Հեռախոսազանգերին հետևելու նպատակը․ բացատրում է Մարիամը

Հեռախոսազանգերին հետևելու նպատակը․ բացատրում է Մարիամը

 

 

Mariam Pashinyan

 

Մեր անձնական տվյալները օգտագործվում են թե facebook-ում, instagram-ում, viber-ում և գրեթե բոլոր սոցիալական հարթակներում որտեղ մենք գրանցում ենք անձնական տվյալներ, թողնում էլեկտրոնային հասցե, անուն ազգանուն, կամ հեռախոսահամար: Երբ խոսում եմնք գաղտնիության մասին, արդյոք մենք կարդում ենք բոլոր սոցիալական ցանցերի privacy policy-ները, որտեղ թողնում ենք մեր անձնական տվյալները: Երևի շատ քչերն են անում, բայց շատերն են չափազանցնում և դրամատիկացնում այսօրվա նախագիծը:
Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիների շարժը հետևելու միակ նպատակը կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփումների շրջանակը պարզելն է և հետևաբար կորոնավիրուսի տարածումը կանխելը: Խոսքը վերաբերվում է համաշխարհային պանդեմիային և մարդկային կյանքեր փրկելուն:
Նորից փայլուն առիթ դիվիդենտներ շահելու համար:

Ընդամենը մի նկատառում․ մեր անձնական տվյալները մենք կամավոր ենք գրանցում, կամավոր հանրայնացնում այն, ինչ ուզում ենք։ Օրինակ, եթե Մարիամն այս գրառումը արած չլիներ, մենք չէինք իմանա, թե ինչու են ուզում հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիների շարժը հետևել։ Ինքը կամավոր իր իմացությամբ օգնել է։